ԿԱՐԳԱԽՈՍՆ Է << ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ >>

11:47 - 05 Հոկ, 2023

Աթենքի  << Պանատինաիկոս >> մարզադաշտում տեղի է ունեցել  << Կանվոնդո – 2024 >>  պատանեկան օլիմպիական ձմեռային խաղերի  ջահի վառման ավանդական արարողությունը։ Ներկա  են եղել  միջոցառման կազմկոմիտեի և Հունաստանի ԱՕԿ –ի պաշտոնյաները:

Ջահի շրջագայությունը  կանցնի  << Համերաշխության ճանապարհորդություն >> կարգախոսով: Նպատակն է համախմբել մարդկանց:

Հունաստանից   հոկտեմբերի 8-ին ջահը  կժամանի Սեուլ, որտեղ կդիմավորեն խաղերի դեսպաններն ու երիտասարդ երկրպագուները: Այն  եռամսյա շրջագայությամբ  կանցնի  Կորեայի Հանրապետությունով,  կայցելի 23 քաղաքներ՝  մինչև Կանվոնդո  նահանգ հասնելը: 

Փոխանցավազքը կավարտվի 2024թ.  հունվարի 19-ին, երբ տեղի կունենա բացման արարողությանը:

Ակնկալվում է  81 երկրների 1900 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը խաղերին: Միջոցառումը եզրագիծը կհատի   փետրվարի 1-ին:

 

Այլ նորություններ